ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ երկկողմ առևտրային հեռանկարների հարցում Եվրամիությունը շատ առումներով ավելի վատն է, քան՝ Չինաստանը։ «Նրանք զգալիորեն զիջում են։ Կտեսնեք։ Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են»,- հավելել է նա։ ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերը վերացնելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ մի քանի փուլով բանակցություններից անկախ՝ Եվրամիությունը դեռևս էական առաջընթացի չի հասել։               
 

ՌԴ հաղթանակի դեպքում Նիկոլի կատարմամբ կլսենք «Լադիմիր Լադիմիրովիչ, спасибо»-ների շարքը

ՌԴ հաղթանակի դեպքում Նիկոլի կատարմամբ կլսենք «Լադիմիր Լադիմիրովիչ, спасибо»-ների շարքը
10.05.2025 | 10:12

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվա է գնացել, քանի որ դեռ լավ չի կողմնորոշվում, թե ուկրաինական ճգնաժամն ինչպես է ավարտվելու։ Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։

«Հենց հասկանա, որ ուկրաինական ճգնաժամն ավարտվելու է Ռուսաստանի հաղթանակով, ականատես կլինենք «Լադիմիր Լադիմիրովիչ, спасибо»-ների շարքին։ Հենց, Աստված չանի, Ռուսաստանն անհաջողության մատնվի, որի հեռանկարը գրեթե զրոյական է, էն ժամանակ էլի կխոսի հակառուսականությունից»,- ասաց Շարմազանովը։

Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանը դասական առումով թուրքամետ գործիչ է և տարածաշրջանում սպասարկում է Թուրքիայի շահերը։

Շարմանզանովի խոսքով` նա Հայաստանը դարձրեց թուրքական շահերի սպասարկման վայր, երբ Էրդողանի գիրքը վերցրեց ձեռքն ու սեղմեց կրծքին։

«Նրա նպատակը եղել է ոչ թե Արևմուտք գնալը, այլ ռուսական ազդեցությունն այստեղ թուլացնելն ու դրա փոխարեն բերել թուրքական ազդեցություն»,- նշեց Շարմազանովը։

Նրա կարծիքով՝ ինչքան որ Փաշինյանը վնաս է հասցրել հայ-ռուսական հարաբերություններին, մեկ էլ այդքան վնաս հասցրել է Արցախին ու Հայաստանին։

Sputnik

Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 1054

Մեկնաբանություններ